Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Շատ խայտառակ վիճակ է»

«Շատ խայտառակ վիճակ է»
18.07.2013 | 19:31

Ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդում կռված Տիգրան Հարությունյանը և Վոլոդյա Ավետիսյանը շարունակում են Ազատության հրապարակում իրենց բողոքն արտահայտել նստացույցի միջոցով: Հայտնի երկրապահներից նրանց աջակցել է գնդի հրամանատար, Տիգրան Հարությունյանի մարտական ընկեր Սմբատ Այվազյանը, որն այս օրերին հանրապետությունից բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

«Ի՞նչ է տալիս «Երկրապահի կարգավիճակի մասին» օրենքը մեզ: Առարկայական առումով` ոչինչ: Մենք ժամանակ չունենք, խայտառակ վիճակ է: Մենք վերջերս եղել ենք Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում` Իջևանում, Դիլիջանում, Արարատում, հանդիպել ենք ազատամարտիկներին, ծանոթացրել նրանց մեր պահանջներին: Նրանք մեզ ասում էին` դուք շատ քիչ բան եք ուզում, մեզ առնվազն պետք է չորս հարյուր հազար դրամ, որպեսզի կարողանանք պահպանել մեր գոյությունը»,- irates.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Հարությունյանը:
«Հիմա ամեն պահի կարող է պատերազմ սկսվել: Երբ երիտասարդները տեսնում են, որ ազատամարտիկը գնացել, կռվել է, իսկ այսօր հայտնվել է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում, նրան դժվար կլինի համոզելը, որ պետք է գնա պատերազմ և պաշտպանի իր հայրենիքը»,- ասաց ազատամարտիկը:
Իշխանության ներկայացուցիչներից ազատամարտիկները հանդիպել են պաշտպանության նախարարի, վարչապետի հետ:
«Դուք արդեն պատկերացնում եք, թե ինչ պատասխան պետք է տված լինեն մեզ»,- ասաց Տիգրան Հարությունյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ